Արմինֆո.«Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաների միջազգային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականներն արժանացել են 6 մեդալի և 2 գովասանագրի։ Մաթեմատիկայի օլիմպիադան անցկացվել է հուլիսի 12-23-ը Բրազիլիա Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ ՀՀ թիմը, որը ղեկավարում էին Սմբատ Գոգյանը /ՀՀ ԳԱԱ/ և Տիգրան Մարգարյանը /Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց/, արժանացել է 2-ական արծաթե /Միքայել Մկրտչյան, 12-րդ դասարան և Գագիկ Մաղաքյան, 10-րդ դասարան/ ու բրոնզե /Սերգեյ Ներսիսյան, 12-րդ դասարան և Վահան Մարտիրոսյան, 11-րդ դասարան/ մեդալի և 1 գովասանագրի /Կարագուլյան Վահե, 11-րդ դասարան/։ Բոլոր աշակերտները սովորում են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում։